Թխվածքաբլիթով, բանանով տորթ

Ստացվում է շատ համեղ: Թթվասերի և բանանի համադրությունը դրաձնում են այս տորթը շատ նուրբ, իսկ պահանջվող ժամանակը այնքան քիչ է, որ կարելի պատրաստել ամեն օր և մատուցել երեխաներին որպես նախաշաճ:

 

Բաղադրիչներ.

  1. Քաղցր թխվածքաբլիթ – 1կգ
  2. Բանան – 4 հատ
  3. Թթվասեր – 1 լիտր
  4. Շաքարավազ – 0,5կգ
  5. Շոկոլադ – 100 գրամ

,

Պատրաստման եղանակը

Խառնում ենք թթվասերը շաքարի հետ: Բարակ շերտերով կտրատում ենք բանանը:

Մատուցվող ամանի մեջ դասավորում ենք թխվածքաբլիթները, վրան քսում ենք թթվասեր, շարում ենք կտրտած բանանները այնպես, որ ամեն մի թխվածքաբլիթի վրա լինի մեկ բանանի շերտ: Ապա նորից դասավորում ենք թխվածքաբլիթները, թթվասերը, բանանները: Շերտերի քանակը կարող ենք որոշել ըստ ճաշակի և մատուցող ամանի բարձրության: Վերջին շերտը պետք է լինի թխվածքաբլիթ և թթվասեր:

Զարդարելու ենք քերած շոկոլադով և մանրացված թխվածքաբլիթներով: Դնում ենք սառնարան 1-2 ժամ, և մատուցում ենք:

Բարի ախորժակ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով