Բաղադրիչներ

Խմոր

  1. Ալյուր – 150 գրամ
  2. Հավկիթ – 5 հատ
  3. Շաքարավազ – 200 գրամ
  4. Բուսայուղ – 1 ճաշի գդալ
  5. Թթխմոր – 2 թեյի գդալ
  6. Վանիլին – 10 գրամ
  7. Աղ – մի պտղունց

Կրեմ

  1. Կաթ – 500մլ
  2. Ալյուր – 80 գրամ
  3. Շաքարավազ – 100 գրամ
  4. Դեղնուց – 4 հատ
  5. Կարագ – 250 գրամ
  6. Վանիլին – ըստ ճաշակի
  7. Աղ – մի պտղունց

Դոնդող բալով

  1. Առանց կորիզի բալ – 250 գրամ
  2. Բալի դոնդող – 2 տուփ
  3. Բալի հյութ – 0,5 լիտր

Գլազուր

  1. Սև շոկոլադ – 100 գրամ
  2. Բարձր յուղայնությամբ սերուցք – 80մլ
  3. Կարագ – 30 գրամ

Պատրաստման եղանակը

Պատրաստենք խմորը

Մեծ տարայի մեջ հարում ենք հավկիթները, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը և աղը:

Հարում ենք այնքան, մինչև զանգվածը ավելանա 2-3 անգամ և սպիտակի:

Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը և թթխմորը: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք բուսայուղը, նորից խառնում ենք:

Ջեռոցի տարայի մեջ դնում ենք սննդային թուղթ, լցնում ենք ստացված խմորը և եփում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ մոտավորապես 25-30 րոպես:

Կարևոր է. Բիսկվիթը թխելուց առաջին 15 րոպեների ժամանակ ջեռոցի դուռը չի կարելի բացել:

Պատրաստենք կրեմը

Սառը կաթի մոտավոր կեսը խառնում ենք դեղնուցի, շաքարավազի, աղի և այլուրի հետ: Պետք է ստացվի միասեռ զանգված, առանց գնդերի:

Կաթի մնացած մասը դնում ենք թույլ կրակի վրա:  Եռալուց հետո աստիճանաբար ավելացնում ենք կաթնային խառնուրդը: Անընդհատ խառնում ենք մինչև պնդանա:

Փափուկ կարագը հարիչով լավ հարում ենք մինչև սպիտակի: Շարունակելով հարել ավելացնում ենք կաթնային զանգվածը և վանիլինը: Պետք է ստացվի միասեռ զանգված:

 

Պատրաստենք դոնդողը

Բալի հյութը եռացնում ենք: Ավելացնում ենք 2 տուփ դոնդող, լավ խառնում ենք, թողնում ենք հովանա: Հենց սկսում է պնդվել, ավելացնում ենք բալերը և խառնում ենք:

Գլազուր

Սերուցքը եռացնում ենք, ավելացնում ենք կոտրատած շոկոլադ:

Ապա ավելացնում ենք կարագը և լավ խառնում ենք: Թողնում ենք հովանա:

 

Պատրաստում ենք տորթը

Թխված բիսկվիթը բաժանում ենք երկու մասի:

Առաջին շերտի վրա քսում ենք կրեմը, ապա տեղափոխում ենք սառնարան, մինչև կրեմը պնդանա: Ապա վրան քսում ենք բալով դոնդողը:

Առաջին շերտի վրա դնում ենք երկրորդ բիսկվիթը, մի թեթև սեղմում ենք: Տեղափոխում ենք սառնարան 3-4 ժամով:

Վրայի շերտին քսում ենք գլազուրը, կարող ենք զարդարել բալի հատիկներով, շոկոլադե փշուրներով, և տեղափոխում ենք սառնարան:

Մատուցելուց առաջ հանում ենք սառնարանից և վայելում ենք:

Բարի ախորժակ

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով