Բաղադրիչներ

Խմորի համար

  1. Ձու – 4 հատ
  2. Շաքարավազ – 3 ճաշի գդալ
  3. Ալյուր – 6 ճաշի գդալ
  4. Բուսայուղ- 6 ճաշի գդալ
  5. Թթխմոր – ½ թեյի գդալ
  6. Վանիլին

Սիրոպի համար

  1. Ջուր – 150մլ
  2. Վանիլին – 4 տուփ
  3. Նուշի էսենցիա – 1 թեյի գդալ

Կրեմի համար

  1. Կաթ – 250մլ
  2. Սպիտակ շոկոլադ – 200 գրամ
  3. Կոկոսի փաթիլներ – 8 ճաշի գդալ
  4. Թթվասեր – 200մլ
  5. Կոկոսի լիկյոր – 2 ճաշի գդալ
  6. Վանիլին

Զարդարելու համար

  1. Կոկոսի փաթիլներ – 150 գրամ
  2. Պոպոկ – 50 գրամ

Պատրաստման եղանակը

Խմոր

Առանձնացնում ենք սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցը հարում ենք շաքարավազի և մի պտղունց աղի հետ մինչև ստացվի պինդ բեզե: Կամաց կամաց ավելացնում ենք դեղնուցները, շարունակում ենք հարել:

Հարելով ավելացնում ենք նաև բուսայուղը:

Ալյուրի մեջ լցնում ենք թթխմորը և փոքր բաժիններով լցնում ենք ձվի վրա: Խառնում ենք շրջանաձև, ներքևից վերև շարժումներով:
Ձևամանի հատակին դնում ենք սննդային թուղթ, լցնում ենք ստացված խմորը, եփում ենք 180 աստիճան ջերմությամբ 30-35 րոպե: Եփված խմորը թողնում ենք սառի ձևամանի մեջ:

Սիրոպ

Ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք վանիլինը: Լավ խառնում ենք, որպիսի վանիլինը լուծվի, հանում ենք կրակից և ավելացնում ենք նուշի էսենցիան:

Կրեմ

Լավ հարում ենք թթվասերը մինչև պնդանա և դնում ենք սառնարանը: Խառնում ենք կաթը վանիլինի հետ և դնում ենք թույլ կրակին: Եփում ենք այնքան, մինչև կաթը պնդանա: Հանում ենք կրակից և թողնում ենք հովանա:

Կաթին ավելացնում ենք կոկոսի լիկյոռը, կոկոսի փաթիլները և հալեցված սպիտակ շոկոլադը:

Լավ խառնում ենք, մոտավորապես 2-3 րոպե: Ավելացնում ենք թթվասերը և նորից լավ խառնում ենք:

Խմորը բաժանում ենք մի քանի շերտերի, ըստ ստացված բարձրության և Ձեր ճաշակին: Բոլոր շերտերին քսում ենք սիրոպը, ապա հավասար շերտով քսում ենք կրեմը: Վրան լցնում ենք կոկոսի փաթիլները և կտրտած պոպոկը:

Պատրաստի տորթը թողնում ենք սառնարանում 2 ժամ: Կարող ենք մատուցել:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով