Բաղադրիչներ

  1. Ձու – 2 հատ
  2. Պանիր Մասկարպոնե – 250 գրամ
  3. Շաքարավազ – 80 գրամ
  4. Թխվածքաբլիթ – 1/2 կիլոգրամ
  5. Եփած թունդ սուրճ – 200 մլ
  6. Կակաո – 80 գրամ
  7. Կոնյակ կամ սուրճի լիկյոր – 30-50 գրամ

Պատրաստման եղանակը

Մեծ տարայի մեջ լցնում ենք մասկարպոնե պանիրը և լավ հարում ենք, մինչև դառնա յուղոտ թթվասերի նման:

Առանձնացնում ենք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Դեղնուցները և շաքարավազը իրար հետ հարում ենք, մինչև սպիտակի: Ստացված զանգվածը փոքր բաժիններով լցնում ենք մասկարպոնեի վրա, լավ հարում ենք:

Հարում ենք սպիտակուցները մինչև ստացվի պինդ փրփուր, ապա գդալով լցնում ենք մասկարպոնեի և դեղնուցների վրա, զգուշությամբ խառնում ենք:

Եփում ենք թունդ սուրճ, լցնում ենք խորը տարայի մեջ (տարայի լայնքը պետք է լինի այնքան, որպիսի թխվածքաբլիթները հանգիստ տեղավորվեն) և թողնում ենք հովանա: Վրան ավելացնում ենք կոնյակ, կամ սուրճի լիկյոր:

Թխվածքաբլիթները երկու կողմից դնում ենք սուրճի և կոնյակի մեջ, թողնում ենք մի քանի վայրկյան, ապա տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ: 

Թխվածքաբլիթների վրա լցնում ենք մասկարպոնեով կրեմը:

Թխվածքաբլիթների երկրորդ շերտն ենք թաթախում սուրճի մեջ, և մեկ շերտով շարում ենք կրեմի վրա: Ապա վրան նորից կրեմ ենք քսում:

Տիրամիսուն կարող է լինել տարբերի չափերի և հաստության, որից էլ կախված են շերտերի քանակը:

Մատուցելուց առաջ վրան հավասարաչափ կակա ենք ցանում:

Տիրամիսուն պատրաստ է: Այն պետք է պահել սառնարանում և մատուցել սառը վիճակում:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով