Թխվածքաբլիթ՝ Ձվածեղ

Բաղադրիչներ

  1. Կարագ – 100 գրամ
  2. Շաքարավազ – 6 ճաշի գդալ
  3. Հավկիթ – 1 հատ
  4. Կաթ – 1 բաժակ
  5. Ալյուր – 250 գրամ
  6. Ծիրանի մուրաբա

Գլազուրի համար

  1. Շաքարի փոշի – 180 գրամ
  2. Կիտրոնի հյութ – 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կարագը և շաքարավազը հարում ենք հարիչով: Շարունակելով հարել ավելացնում ենք ձուն, ապա կաթը:

Ավելացնում ենք ալյուր և հունցում ենք փափուկ խմոր:

Խմորը գրտնակով բարակ բացում ենք, մոտավորապես 5մմ: Կտրում ենք 6սմ տրամագծով շրջանակներ:

Ջեռոցը տաքացնում ենք 180°С. Ջեռոցի թավայի մեջ դնում ենք սննդային թուղթ, վրան մի քիչ բուսայուղ ենք քսում, վրան դնում ենք խմորե օղակները, եփում ենք 10-15 րոպե: Որից հետո թավան հանում ենք ջեռոցից, թողնում ենք հովանա:

Մուրաբայի մեջից հանում ենք ծիրանները, դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպիսի ավելորդ հեղուկը դուրս գա:

Այդ ընթացքում պատրաստում ենք գլազուրը. լավ խառնում ենք կիտրոնի հյութը և շաքարի փոշին:

Գլազուրով պատում ենք բոլոր թխվածքաբլիթները, իսկ մեջտեղում դնում ենք ծիրանը, թողնում ենք գլազուրը չորանա:

Թխվածքաբլիթ-ձվածեղները պատրաստ են:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով