ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ

Բաղադրիչներ

Խմորի համար

  1. Ձու – 1 հատ
  2. Շաքարավազ – 150 գրամ
  3. Կարագ – 30 գրամ
  4. Սոդա – 1 թեյի գդալ
  5. Մեղր – 2 ճաշի գդալ
  6. Կաթ – 3 ճաշի գդալ
  7. Ալյուր – 400 գրամ
  8. Կակաո – 2-3 ճաշի գդալ

Կրեմի համար

  1. Ձու – 1 հատ
  2. Ալյուր – 2 ճաշի գդալ
  3. Շաքարավազ – 100 գրամ
  4. Կաթ – 300 մլ
  5. Կարագ – 300 գրամ
  6. Պոպոկ

Գլազուր

  1. Շոկոլադ – 100 գրամ
  2. Կարագ – 100 գրամ

Պատրաստման եղանակը

Խմոր

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, բացի ալյուրից և կակաոյից, լցնում ենք մետաղական տարայի մեջ, խառնում ենք և դնում ենք թույլ կրակին: Եփում ենք մինչև դառնա միասեռ զանգված և գույնը մի քիչ փոխվի:

Հանում ենք կրակից, թողնում ենք հովանա: Ավելացնում ենք ալյուրը և կակաոն, հունցում ենք խմոր:

Բացում ենք 4-5մմ հաստությամբ և թխում ենք: Թխվում է շատ արագ, րոպեների ընթացքում:

Կրեմ

Ձուն և շաքարավազը խառնում ենք իրար, խառնելով ավելացնում ենք ալյուրը, ապա փոքր բաժիններով կաթը:

Ջրային գոլորշու վրա եփում ենք կրեմը, անընդհատ խառնում ենք մինչև պնդանա:

Թողնում ենք սառի:

Հարում ենք կարագը, փոքր բաժիններով ավելացնում ենք եփված զանգվածը:

Թխված խմորի շերտերին քսում ենք կրեմը, ըստ ցանկության ավելացնում ենք կտրտած պոպոկը: Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ, որպիսի կրեմը ներծծվի խմորի մեջ:

Գլազուր

Շոկոլադը և կարագը դնում ենք մետաղական տարայի մեջ և հալեցնում ենք գոլորշու վրա: Լավ խառնում ենք, հանում ենք կրակից և լցնում ենք տորթի վրա: Կարող ենք նաև զարդարել փոփոկի հատիկներով, խմորի փշուրներով և կակաոյով:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով