Բաղադրիչներ

  1. Հավկիթ – 3 հատ
  2. Շաքարավազ – 1 բաժակ
  3. Սոդա – 0,5 թեյի գդալ
  4. Ալյուր – 1 բաժակ
  5. Ջեմ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավկիթները, շաքարավազը լավ հարում ենք:

Թթվասերի մեջ լցնում ենք սոդան, խառնում ենք և ավելացնում ենք հավկիթի և շաքարավազի վրա:

Ավելացնում ենք ալյուրը: Ստացվում է թույլ խմոր:

Ջեռոցի թավայի վրա դնում ենք սննդային պերգամենտ, վրան մի փոքր բուսայուղ ենք քսում: Խմորը բարակ շերտով լցնում ենք թավայի մեջ:

Եփում ենք 180 աստիճան նախորոք տաքացված ջեռոցում 15-20 րոպե:

Խմորը հանում ենք ջեռոցից, և տաք վիճակում վրան քսում ենք ջեմը, ապա փաթաթում ենք ռուլետի նման:

Հովանալուց հետո կարող ենք զարդարել գլազուրով, շաքարի փոշիով, շոկոլադով, մրգերով…

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով