Բաղադրիչներ

  1. Ջուր՝ տաք- 250մլ
  2. Թթխմոր – 2 ճաշի գդալ (5-10 գրամ)
  3. Շաքարավազ – 1 թեյի գդալ
  4. Աղ – 1 թեյի գդալ
  5. Ալյուր – 300-350 գրամ
  6. Ձիթապտղի յուղ – 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազը, աղը: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:

Տաք ջրի մեջ լցնում ենք թթխմորը: Լավ խառնում ենք և թողնում ենք մինչև փրփրի, որից հետո ավելացնում ենք ալյուրին:

Ձեռքերով հունցում ենք պինդ խմոր:

Խմորը ծածկում ենք մաքուր սրբիչով և թողնում ենք 30 րոպե, մինչև խմորը բարձրանա:

Ստացվում է շատ փափուկ և համեղ խմոր:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով