Բաղադրիչներ

  1. Կարագ – 120 գրամ
  2. Կաթ – 4 ճաշի գդալ
  3. Ձու – 1 հատ
  4. Ալյուր – 2-2,5 բաժակ
  5. Շաքարավազ – 3 ճաշի գդալ
  6. Խտացրած կաթ – 1 տուփ
  7. Պոպոկ – 100 գրամ
  8. Աղ – 1 թեյի գդալ
  9. Շաքարի փոշի – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձուն լավ հարում ենք շաքարի և կաթի հետ:

Հալեցնում ենք կարագը և ավելացնում ենք ձվին:

Ավելացնում ենք աղը, հարելով ավելացնում ենք ալյուրը:

Հունցում ենք պինդ խմոր, բաժանում ենք երկու մասի: Խմորները դնում ենք սննդային պոլիէթիլենային տոպրակների մեջ և դնում ենք սառցախցիկի մեջ 1-ից 2 ժամ:

Սառը խմորները թաթախում ենք ալյուրի մեջ և քերում ենք միջին կամ մանր քերիչով: Թխում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ մինչև խմորը դառնա ոսկեգույն: Թխելուց հետո խմորը մաղի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ալյուրը:

Մանրացնում ենք պոպոկը:

Խառնում ենք թխված խմորը, պոպոկը և խտացրած կաթը:

Խմորը ձևավորում ենք կոների նման, վրան շաքարի փոշի ենք անում կամ կարող ենք զարդարել սննդային գնդիկներով, աստղիկներով, փայլերով…

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով