Բաղադրիչներ

  1. Կարագ – 200 գրամ
  2. Շաքարավազ – 100 գրամ
  3. Ձու – 2 հատ
  4. Թթվասեր – 300 գրամ
  5. Ալյուր – 4 բաժակ
  6. Սոդա – 1 թեյի գդալ
  7. Աղ – մի պտղունց

Կրեմ

  1. Կարագ – 200 գրամ
  2. Խտացրած կաթ – 380 գրամ
  3. Թթվասեր – 200 գրամ

Պատրաստման եղանակը

Հարում ենք շաքարավազը և կարագը, մինչև դառնա միասեռ զանգված: Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք ձուն, թթվասերը և նորից լավ հարում ենք:

Ավելացնում ենք ալյուրը, սոդան, աղը և հունցում ենք պինդ խմոր:

Խմորը բաժանում ենք փոքր գնդերի:

 Յուրաքանչյուր գունդ գրտնակի օգնությամբ բարակ բացում ենք, տալիս ենք թավայի ձևը և թխում ենք 180 աստիճան ջերմությամբ, մինչև խմորի գույնտ դառանա վարդագույն:

Պատրաստենք կրեմ:

Լավ հարում ենք կարագը և խտացրած կաթը: Շարունակելով հարել ավելացնում ենք թթվասերը:

Խմորի բոլոր շերտերին քսում ենք կրեմ: Կրեմի մնացերդով պատում ենք տորթի վերևի շերտը և կողերը:

Միկադոն տեղափոխում ենք սառնարան 4 ժամով: Մատուցելուց առաջ ցանկալի է 30 րոպե թողնել սենյակային ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով