Մետաքսանման բիսկվիթ

Բաղադրիչներ

  1.  Ալյուր – 1 բաժակ
  2. Ձու – 5 հատ
  3. Ձվի սպիտակուց – 1 հատ
  4. Շաքարավազ – 1 բաժակ
  5. Թթխմոր – 2,5 թեյի գդալ
  6. Աղ – 1 պտղունց
  7. Ջուր – 1 բաժակ
  8. Լիմոնի աղ – 1/4 թեյի գդալ
  9. Ձիթապտղի ձեթ – 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Առանձնացնում ենք ձվի սպիտակուցն ու դեղնուցը։

Խառնում ենք ալյուրը, թթխմորը, աղը, շաքարավազի մի մասը։

Ալյուրի մեջտեղում փոս ենք անում, մեջը լցնում ենք դեղնուցները, խառնում ենք, քիչ քիչ լցնում ենք ջուրը։ Ավելացնում ենք նաև ձիթապտղի ձեթը։

Սկզբում խառնում ենք գդալով, ապա հարիչով, մինչև միասեռ զանգված ստացվի։

Առանձին ափսեում հարում ենք 6 ձվի սպիտակուցները։

Ավելացնում ենք լիմոնի աղը, հարում ենք, հարելով ավելացնում ենք մնացած շաքարավազը մինչև ստացվի պինդ փրփուր։

Ստացված բեզեն փոքր  բաժիններով ավելացնում ենք խմորին և խառնում ենք սիլիկոնե գդալով։

Ձեռոցը տաքացնում ենք 180 աստիճան։ Ձևամանի հատակին դնում ենք սննդային թուղթ և լցնում ենք խմորը։

Եփում ենք 45 րոպե։ Թողնում ենք սառչի։ Ստացվում է շատ բարձր խմոր։ Կարող ենք մատուցել։

Կարող ենք նաև ձևավորել կրեմով, բեզեյով կամ մրգերով։

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով