Բաղադրիչներ

  1. Ջուր – 125 մլ
  2. Թթխմոր – 10 գրամ
  3. Կիտրոն – 2 հատ
  4. Կարագ – 100 գրամ
  5. Ալյուր – 450 գրամ
  6. Շաքարավազ – 1 բաժակ
  7. Աղ մի պտղունց
  8. Հավի ձու – 1 հատ

Պատրաստման եղանակը

Ալյուրը լցնում եք տարայի մեջ:

Կարագը նախորոք հանում ենք սառնարանից, թողում ենք դառնա սենյակային ջերմաստիճանի:

Ալյուրի վրա ավելացնում ենք աղ և կարագ:

Ձեռքերով հունցում ենք, որպիսի կարագը և ալյուրը լավ խառնվեն իրար:

Թթխմորի վրա լցնում ենք գոլ ջուր և շաքարավազ: Թողնում ենք 10-15 րոպե, մինչև պղպջի, որից հետո լցնում ենք ալյուրի վրա:  Լավ հունցում ենք և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 40 րոպե, որպիսի խմորը բարձրանա:

Խմորը բաժանում ենք 2 մասի՝ մեծ և փոքր: Մեծ խմորը  բացում ենք գրտնակով 3-4մմ հաստությամբ ջեռոցի ձևամանի չափերով:

Կիտրոնները լավ լվանում ենք, վրան լցնում ենք եռման ջուր և թողնում ենք 3-5 րոպե: Բաժանում ենք կիտրոնները 4 մասի և հեռացնում ենք կորիզները: Խորհուրդ ենք տալիս կիտրոնները աղալ մսաղացով կամ մանրացնում ենք բլենդերով: Վրան ավելացնում ենք շաքարավազը և լավ խառնում ենք:

Կիտրոնով խյուսը լցնում ենք խմորի առաջին շերտի վրա:

Խմորի փոքր մասը բացում ենք գրտնակով, դնում ենք կիտրոնով խյուսի վրա: Եզրերը ամրացնում ենք մեծ խմորի հետ: Խմորի վրա փոքրիկ անցքեր ենք անում, որպիսի գոլորշին դուրս գա և թխվածքի վրա ուռուցիկ հատվածներ չլինեն:

Մինչև եփելը թողնում ենք 30 րոպե, ապա վրան քսում ենք հարած ձու:

Եփում ենք 180°С ջերմաստիճանում 20-30 րոպե: Թողնում ենք հովանա, վրան կարող ենք լցնել շաքարի փոշի:

Ստացվում է շա՜տ համեղ:

Բարի ախորժակ

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

1 մեկնաբանություն “Կիտրոնով տորթ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով