Բաղադրիչներ

  1.  Կեֆիր – 0.5 լիտր
  2. Շաքարավազ – 2 բաժակ
  3. Ալյուր – 2 բաժակ
  4. Հավկիթ – 2 հատ
  5. Սոդա – 1 թեյի գդալ, որը լուծում ենք քացախի հետ
  6. Բուսայուղ – 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ լցնում ենք կեֆիրը: Ավելացնում ենք սոդան, որը նախորոք խառնում ենք մի քիչ քացախի հետ, հավկիթները, շաքարավազը, ալյուրը  և բուսայուղը:

Բոլոր բաղադրիչները միասին լավ հարում ենք հարիչով: Նախորոք տաքացնում ենք ջեռոցը 180°С, եփում ենք մոտավորապես 25-35 րոպե:

Այս բիսկվիթը կարող եք օգտագործել կրեմով տորթեր պատրաստելու համար: Ստացվում է բարձր և շատ համեղ:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով