ՋԵԼԱՏՈ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՂՊԱՂԱԿ

Բաղադրիչներ

  1.  Կաթ 3,5% յուղայնությամբ – 200 մլ
  2. Սերուցք 33% յուղայնությամբ – 200 մլ
  3. Ձվի դեղնուց – 3 հատ
  4. Շաքարավազ – 100 գրամ
  5. Վալնիլին – 10 գրամ

Պատրաստման եղանակը

Մետաղական տարայի մեջ խառնում ենք կաթը և սերուցքը: Դնում ենք կրակին, թողնում ենք մինչև հասնի եռման աստիճան, բայց չենք եռացնում: Հանում ենք կրակից, թողնում ենք սառչի:

Առանձնացնում ենք ձվի սպիտակուցը դեղնուցից: Դեղնուցին ավելացնում ենք շաքարավազ, լավ հարում ենք հարիչով կամ բլենդերով մինչև շաքարավազը լուծվի:

Քաղցր դեղնուցները լցնում ենք սառած կաթի և սերուցքի վրա: Լավ խառնում ենք, կարող ենք մի քանի րոպե հարիչով հարել:

Նախորոք ցածր կրակին դնում ենք մեկ այլ, ավելի մեծ տարա, մեջը լցնում ենք ջուր:

Բաղադրիչներով տարան դնում ենք ջրի մեջ: Պետք է պաղպաղակը անընդհատ խառնել, այն ոչ մի դեպքում չպետք է եռա: Պաղպաղակը սկսում է պնդանալ, և մոտավորապես 10-12 րոպե հետո կարող ենք հանել կրակից:

Կրակից հանելուց հետո տեղափոխում ենք սառը ջրով տարայի մեջ, սպասում ենք, մինչև պաղպաղակը սառչի: Տեղափոխում ենք համապատասխան տարայի մեջ և դնում ենք սառցախցիկի մեջ 5-ից 7 ժամ:

Ստացվում է նուրբ, փափուկ ջելատո՝ իտալական պաղպաղակ:

Կարելի է մատուցել շոկոլադով  և հատապտուղներով:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով