Բաղադրիչներ

  1. Թթվասեր 20% – 100 գրամ
  2. Կարագ – 50 գրամ
  3. Շաքարավազ – 4 ճաշի գդալ
  4. Կակաո – 6 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Վերցնում ենք փոքր կաթսա, մեջը լցնում ենք կարագը, թթվասերը, շաքարավազը:

Անընդհատ խառնելով եփում ենք թույլ կրակի վրա:

Երբ ստացվում է միասեռ զանգված ավելացնում ենք կակաոն:

Շարունակում ենք խառնել այնքան ժամանակ, մինչև գլազուրը պնդանա:

Կաթսան հանում ենք կրակից, թողնում ենք մի քիչ հովանա և կարող ենք օգտագործել:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով