Վիեննական վաֆլի, դասական տարբերակ

Բաղադրիչներ

  1.  Ալյուր – 2 բաժակ
  2. Փխրեցուցիչ – 4 թեյի գդալ
  3. Շաքարավազ –  2 ճաշի գդալ
  4. Աղ – 1 թեյի գդալ
  5. Հավկիթ – 2 հատ
  6. Կաթ – 1,5 բաժակ
  7. Կարագ – 100 գրամ

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ լցնում ենք բոլոր բաղադրիչները, լավ հարում ենք, մինչև ստացվի միասեռ զանգված:

Խմորը պատրաստ է:

Վաֆլի պատրաստող սարքի մեջ բարակ շերտով բուսայուղ ենք քսում, լցնում ենք խմորը և եփում ենք մինչև վաֆլիները վարդագույն դառնան:

Կարող ենք զարդարել հատապտուղներով և շաքարի փոշիով:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով