Բաղադրիչներ

  1. Կաթ – 500մլ
  2. Հավի ձու – 2 հատ
  3. Շաքարավազ – 1 թեյի գդալ
  4. Բուսայուղ – 2 ճաշի գդալ
  5. Ալյուր – 200 գրամ
  6. Աղ – ըստ ճաշակի
  7. Սոդա – 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Ձուն լավ հարում ենք աղի և շաքարավազի հետ: Ավելացնում ենք բուսայուղը, լավ խառնում ենք:

Խառնելով ավելացնում ենք կաթը, սոդան և ալյուրը:

Կարող ենք խառնել հարիչի միջոցով:

Փոքրիկ թավան պատում ենք մի քիչ կարագով կամ բուսայուղով: Դնում ենք կրակին, տաքանալուց հետո լցնում ենք մի քիչ խմոր, պտտեցնում ենք թավան, որպիսի խմորը բարակ շերտով տարածվի: Տապակում ենք երկու կողմից մինչև ստացվի վարդագույն երանգ:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով