Բաղադրիչներ 

  1. Բալ կամ բալի մուրաբա – 100 գրամ
  2. Շաքարավազ – 300 գրամ
  3. Կիտրոնի հյութ – 1 ճաշի գդալ
  4. Օսլա – 1 ճաշի գդալ
  5. Սերուցք 33-35% – 300մլ
  6. Վանիլին – 20 գրամ
  7. Ձվի սպիտակուց – 4 հատ

Պատրաստման եղանակը

Սպիտակուցները լավ հարում ենք, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը և 10 գրամ վանիլինը: Երբ պնդանում է, ավելացնում ենք կիտրոնի հյութը և օսլան, նորից լավ հարում ենք:

Պինդ բեզեները տեղափոխում ենք ջեռոցի ձևամանի մեջ, մեջտեղում փոսիկներ ենք անում:

Եփում ենք ջեռոցում 80-90 աստիճան ջերմության պայմաններում մոտավորապես 2 ժամ: Թողնում ենք բեզեները սառչեն, որից հետո կարող ենք հանել ձևամաններից: Ստացվում են սպիտակ կիսագնդիկներ:

Հարիչով լավ հարում ենք սերուցքը, որպիսի պնդանա: Ավելացնում ենք 10 գրամ վանիլին: Լցնում ենք բեզեի մեջտեղում, վրան դնում ենք առանց կորիզի բալի հատիկներ:

Զգուշորեն միացնում ենք երկու կիսագնդերը, միացման մասի ավելորդ բեզեն դանակի կամ գդալի միջոցով հեռացնում ենք: Զարդարում ենք սերուցքով, բալերով, գունավոր գնդիկներով և այլն:

 Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով