Բաղադրիչներ

  1.  Ձվի սպիտակուց – 4 հատ
  2. Շաքարավազ – 1.25 բաժակ
  3. Վանիլին – 10 գրամ
  4. Պոպոկ – 50 գրամ

Պատրաստման եղանակը

Առանձնացնում ենք ձվի սպիտակուցը դեղնուցից: Ցանկալի է, որպիսի ձուն լինի սառը վիճակում:

Լավ հարում ենք սպիտակուցները, մինչև ստացվի փրփրանման զանգված: Հարելուն զուգահեռ փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազ:

Երբ բեզեն պատրաստ է, ավելացնում ենք վանիլին, մի փոքր հարում ենք և բեզեն պատրաստ է:

Բեզեները եփելու համար միացնում ենք ջեռոցը ամենափոքր ջերմաստիճանով:

Սինիի մեջ դնում ենք խոհարարական թուղթ, այն թեթևակի պատում ենք բուսայուղով: Բեզեն լցնում ենք թղթի վրա ըստ Ձեր նախընտրած դիզայնի և մեծության:

Եթե ջեռոցը տաքացրեն ենք մինչև 100 աստիճան, բեզեները եփում ենք 30 րոպեից 1 ժամ, կախված նրանց չափերից:

Մանրացնում ենք պոպոկը և դրանով զարդարում ենք պատրաստի բեզեները:

Բարի ախորժակ

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով