ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

Բաղադրիչներ.

  1. Կարագ – 200 գրամ
  2. Ալյուր – 2 բաժակ
  3. Ջուր – 1/2-ից 2/3 բաժակ
  4. Շաքարավազ – 1 թեյի գդալ
  5. Աղ – 1/4 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Աշխատանքային սեղանին լցնում ենք ալյուրը, վրան դնում ենք կտրտած կարագը: Լավ տրորում ենք:

Սառը ջրի մեջ լցնում ենք շաքարավազը և աղը, լավ խառնում ենք, մինչև բաղադրիչները լուծվեն:

Ալյուրի վրա լցնել սառը ջուրը և արագ հունցում ենք խմորը:

Խմորը ծածկում ենք խոնավ սրբիչով և դնում ենք սառը տեղ 2-ից 3 ժամ: Որից հետո խմորը բացում ենք 2 անգամ, յուրաքանչյուր անգամ իրար վրա ենք դնում 3-ից 4 շերտերով:

Շերտավոր խմորը պատրաստ է: Կարելի պատրաստել ցանկացած ուտեստ:

Բարի ախորժակ: 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով