Բաղադրիչներ

  1. Ալյուր – 150 գրամ
  2. Կաթ – 200 գրամ
  3. Ձու – 1 հատ
  4. Թթխմոր –  1 թեյի գդալ
  5. Սոդա – 1/6 թեյի գդալ
  6. Բուսայուղ – 40 գրամ
  7. Շաքարավազ – 30 գրամ
  8. Աղ – մի պտղունց

Պատրաստման եղանակը

Խառնում ենք իրար ալյուրը, շաքարը, թթխմորը, աղը:

Ձուն լավ հարում ենք, ավելացնում ենք կաթը և խառնում ենք, լցնում ենք ալյուրի վրա: Լավ խառնում ենք:

Բուսայուղը հալեցնում ենք և լցնում ենք խմորի վրա, խառնում ենք:

Տաք թավայի մեջ լցնում ենք մոտավորապես 2 ճաշի գդալ խմոր: Եփում ենք 2 կողմից, մինչև ստացվի ոսկեգույն երանգ:

Ըստ ճաշակի կարող ենք վրան լցնել մուրաբա, մեղր կամ շոկոլադ…

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով