Ամանորյա թխվածքաբլիթներ վարսակի փաթիլներով

Բաղադրիչներ 

  1. Վարսակի փաթիլներ – 2 բաժակ
  2. Ձու – 2 հատ
  3. Շաքարավազ – 1 բաժակ
  4. Կարագ – 100 գրամ
  5. Ալյուր – 2 ճաշի գդալ
  6. Վանիլին
  7. Պոպոկ
  8. Շաքարի փոշի, շոկոլադ զարդարելու համար

 

Պատրաստման եղանակը

Մանր կտրտում ենք պոպոկը: Վարսակի փաթիլները բլենդերի միջոցով մանրացնում ենք, մինչև դառնա ալյուրի նման:

Պոպոկը և վարսակի ալյուրը լցնում ենք մեծ ամանի մեջ, ավելացնում ենք ալյուրը, վանիլինը:

Հարիչով հարում ենք կարագը և շաքարավազը մինչև ստացվի սպիտակ, միասեռ զանգված: Զգուշորեն ավելացնում ենք ձուն, ապա վերը նշված ալյուրե զանգվածը: Հունցում ենք պինդ խմոր:
Գրդնակի օգնությամբ բացում ենք խմորը 1սմ հաստությամբ: Ֆորմաներով ձևավոր կտրտում ենք և տեղափոխում ջեռոց: Եփում ենք 180°С ջերմությամբ 20 րոպե:
Տաք թխվածքաբլիթները զարդարում ենք շաքարի փոշիով, շոկոլադով, կոկոսի քերուքներով….
 Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով