Բաղադրիչներ 

  1. Եգիպտացորենի փաթիլներ – 160 գրամ
  2. Ընկույզ – 100 գրամ
  3. Եփած խտա՝ 370-380 գրամ
  4. Շաքարի փոշի – 2 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը

Ընկույզը մանրացնում ենք: Խորը ամանի մեջ խառնում ենք մանրացված ընկույզը, եգիպտացորենի փաթիլները և խտացրած կաթը:

Վերցնում ենք կոնի ձև ունեցող բաժակներ, մեջը թեթևակի ջուր ենք քսում, ստացված զանգվածը գդալով լցնում ենք բաժակների մեջ և թեթրակի սեղմում ենք:

Բաժակները տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, որից հետո դանակի օգնությամբ եգիպտացորենով կոները հեշտությամբ դուրս ենք բերում բաժակներից:

Համեղ և օգտակար կոները պատրաստ են: Զարդարելու համար դրանք կարող ենք պատել շաքարի փոշիով, կամ օգտագործել սննդային փայլեր, գնդիկներ, աստղիկներ….

 Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով