Մակարոն «Պո Ֆլոտսկի»

Բաղադրիչներ

  1. Մակարոն – 300 գրամ
  2. Տավարի ֆարշ – 600 գրամ
  3. Տոմատի մածուկ – 2 ճաշի գդալ
  4. Բուսայուղ – 2 ճաշի գդալ
  5. Սոխ – 1 հատ
  6. Սխտոր – 2 պճեղ
  7. Աղ

Պատրաստման եղանակը

Եռացող ջրի մեջ լցնում ենք մակարոնը, եփում ենք մինչև պատրաստ լինելը:

Մանր կտրտում ենք սոխը և սխտորը, ապա տապակում ենք բուսայուղի մեջ մինչև սոխի գույնը դառնա վարդագույն:

Ավելացնում ենք ֆարշը և եփում ենք մոտավորապես 10-150 րոպե:

Ավելացնում ենք տոմատի մածուկը, եփում ենք ևս 2 րոպե:

Մակարոնի ջուրը քամում ենք, ապա լցնում ենք ֆարշի վրա:

Մատուցելուց առաջ կարող ենք ավելացնել կտրտած կանաչի կամ պանիր:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով