Մակարոն ձվով

Բաղադրիչներ

  1. Մակարոն – 150 գրամ
  2. Հավի ձու – 3 հատ
  3. Մայոնեզ – 1 ճաշի գդալ
  4. Կանաչի (համեմ, սամիթ, կանաչ սոխ կամ մաղադանոս)
  5. Աղ, սև պղպեղ
  6. Բուսայուղ – 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Եփում ենք մակարոնները եռացող ջրում: Ջրի մեջ ավելացնում ենք աղ ըստ ճաշակի: Երբ մակարոնները եփում են, հեռացնում ենք ջուրը:

Այդ ընթացքում խորը տարայի մեջ լցնում ենք ձուն, աղը և սև պղպեղը:

Լավ լվանում ենք կանաչին և չորացնում ենք: Ապա մանր կտրատում ենք: Ավելացնում ենք ձվի վրա: Լավ խառնում ենք, ավելացնում ենք մայոնեզ, նորից լավ խառնում ենք:  Կարող ենք խառնել նաև հարիչով: Պետք է ստացվի համասեռ զանգված:

Վերցնում ենք ջերմադիմացկուն ձևաման, որով և կարող ենք մատուցել: Հատակը և պատերը պատում ենք բուսայուղով: Լցնում ենք եփված մակարոնները, վրան լցնում ենք ձվի սուսը:

Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան: Մակարոնը տեղափոխում ենք ջեռոց և եփում ենք 15-20 րոպե:

Կարող ենք մատուցել:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով