Լավաշով պիցցա

Բաղադրիչներ

  1. Լավաշ – 1 հատ
  2. Երշիկ, նրբերշիկ կամ հավի միս – 200-250 գրամ
  3. Սոխ – 1 հատ
  4. Քաղցր պղպեղ – 1 հատ
  5. Պանիր – 100-150 գրամ
  6. Կետչուպ
  7. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

Մանր կտրատում ենք երշիկը և պղպեղը, քերում ենք պանիրը, իսկ սոխը կտրտում ենք կիսալուսնաձև:

Թավայի հատակին դնում ենք լավաշի կեսը, վրան լցնում ենք պանիր:

Դնում ենք լավաշի երկրորդ շերտը, պատում ենք կետչուպով, համեմունքներով:

Պղպեղը, երշիկը, սոխը հավասարաչափ լցնում ենք լավաշի վրա, վերջում ավելացնում ենք պանիրը:

Պիցցան տեղափոխում ենք ջեռոց 3 րոպեով, մինչև պանիրը լրիվ հալվի: Մատուցում ենք տաք վիճակում:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով