Լավաշը պանրով և ձվով: Նախաճաշ 5 րոպեում

Հալած տաք պանիր լավաշի մեջ…. Հիանալի նախաճաշ ընդամենը  5 րոպեում

Բաղադրիչներ.

  1. Լավաշ
  2. Պանիր, ցանկալի է լինի յուղայնությամբ
  3. Ձու
  4. Աղ, համեմունք – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լավաշը կտրատում ենք ուղղանկյուններով:

Պանիրը կտրատում ենք այնպես, որ լավաշով կարողանանք ծածկել երկու կողմից նվազագույնը 1սմ հաստությամբ:

Ձուն հարում ենք պատառաքաղով, ավելացնում ենք աղ և համեմունք ըստ ճաշակի, հաշվի ենք առնում նաև պանրի աղիությունը:

Պանիրը փաթաթում ենք լավաշով, տեղափոխում ենք հարված ձվի մեջ, մի քանի վայրկյան թողնում ենք, տապակում ենք երկու կողմից 3-5 րոպե:

Մատուցում ենք տաք վիճակում:

Բարի ախորժակ: 

2 thoughts on “Լավաշը պանրով և ձվով: Նախաճաշ 5 րոպեում

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով