Կոտլետներ ճակընդեղից

Բաղադրիչներ 

  1. Ճակընդեղ – 300 գրամ
  2. Սխտոր – 1 պճեղ
  3. Սոխ – 1 հատ
  4. Սպիտակաձավար  – 2 ճ. գդալ
  5. Աղ
  6. Պղպեղ
  7. Բուսական յուղ
  8. Սպիտակաձավար կամ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Ճակընդեղը լավ լվանում ենք, ապա եփում ենք:

Մաքրում ենք կողևները, և քերում ենք:

Այնուհետև բարակ  կտրատում ենք սոխը և սխտորը:

Տապակում ենք սոխը և սխտորը 2 ճաշի գդալ բուսական յուղի մեջ:

Քերած ճակընդեղը տեղափոխում ենք թավայի մեջ և տապակում ենք: Ավելացնում ենք սպիտակաձավարը, լավ խառնում ենք և տապակում ենք ևս 1-2 րոպե:

Ստացված զանգվածից ձևավորում ենք կոտլետներ:

Կոտլետները թաթախում ենք սպիտակաձավարի կամ պաքսիմատի մեջ և տապակում ենք բուսայուղի մեջ ամեն կողմից մոտավորապես 3 րոպե:

 Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով