Կարտոֆիլե նավակներ

Բաղադրիչներ

  1.  Կարտոֆիլ –  1 հատ
  2. Թթվասեր – 1-2 ճաշի գդալ
  3. Կանաչ սոխ, մանրացված – 1 ճաշի գդալ
  4. Աղ, պղպեղ

 

Պատրաստման եղանակը

Պատառաքաղի միջոցով ծակծկում ենք կարտոֆիլը և դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ, միացնում ենք ամենաբարձր ջերմաստիճանը: Թողնում ենք 10 րոպե, շրջում ենք և նորից թողնում 5 րոպե:

Միացնում ենք ջեռոցը 200°C:

Մեջտեղից կիսում ենք կարտոֆիլը ինչպես նավակներ, գդալի միջոցով առանձնացնում ենք մեջտեղի զանգվածը: Այդ զանգվածին ավելացնում ենք աղ, պղպեղ, թթվասեր և կանաչ սոխ: Լավ խառնում ենք և գդալով տեղադրում ենք կարտոֆիլի մեջ: Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե:

Ըստ ցանկության կարող ենք վրան կարագ փոքրիկ կտորներ դնել: Նաև կարող ենք ավելացնել քերած պանիր, երշիկի կտորներ, սունկ…

Բարի ախորժակ:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով