Կարտոֆիլ փայտիկի վրա “Տորնադո”

Շատ հեշտ պատրաստվող և միարժամանակ շատ համեղ կարտոֆիլե զսպանակներ:

Բաղադրիչներ

  1. Կարտոֆիլ – 2 հատ
  2. Բուսական յուղ – 4 բաժակ
  3. Պարմեզան պանիր – 1 բաժակ
  4. Աղացած սև և կարմիր պղպեղ – ½ թեյի գդալ
  5. Սխտորի փոշի – 1 թեյի գդալ (կամ 1 պճեղ սխտոր)
  6. Աղ, կարմիր պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի
  7. Բամբուկե փայտիկներ

 

Պատրաստման եղանակը

Տաքացնում ենք ձեռոցը 160 աստիճան: Կարտոֆիլի մեջ զգուշորեն մտցնում ենք բամբուկե փայտիը: Ապա զգուշորեն սուր դանակով զսպանակաձև կտրտում ենք կարտոֆիլը: Կարտոֆիլի վրա ցողում ենք բուսական յուղ:

Առանձին տարայում քերում ենք պանիրը, ավելացնում ենք աղացած սև և կարմիր պղպեղները, սխտորի փոշին,  աղը: Պատրաստի զանգվածը լցնում ենք կարտոֆիլի վրա այնպես, որպիսի այն ամբողջությամբ ծածկվի:

Կարտոֆիլը հանում ենք, թույլ թափահարում ենք, տեղափոխում ենք ջեռոց և եփում 25-30 րոպե:  Թողնում ենք մի քիչ սառչի, ավելացնում ենք մաղադանոս և մատուցում ենք:

Բարի ախորժակ:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով