Կարտոֆիլը ջեռոցում

Բաղադրիչներ

  1. Մսի ֆարշ – 500 գրամ
  2. Պոմիդոր – 2  հատ
  3. Կարտոֆիլ – 5 հատ
  4. Կաթ – ¼ բաժակ
  5. Պանիր՝ քերած – 150գ
  6. Հավկիթ – 1 հատ
  7. Սոխ – 1 հատ
  8. Սխտոր – 3 պճեղ
  9. Սպիտակ հաց – 1 կտոր
  10. Պաքսիմատ – 100 գրամ
  11. Բուսական յուղ
  12. Կանաչի
  13. Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը.

Հացը դնում ենք կաթի մեջ 5 րոպե: Մաքրում ենք սոխը և սխտորը: Մանր կտրատում ենք: Ապա կտրատում ենք պոմիդորը և կանաչին: Լավ խառնում ենք ձուն, ֆարշը, հացը, մանրացված սոխը, պոմիդորը, պանիրը և կանաչին:  Ավելացնում ենք աղը, պղպեղը ըստ ճաշակի և խառնել: Ձևավորում ենք կոտլետներ, բոլոր կողմերից թաթախում ենք պաքսիմատի մեջ:
Լվանում և կտրտում ենք կարտոֆիլը 6-8 մասի, ավելացնում ենք բուսական յուղ, աղ, կանաչի:

Ջեռոցի տարան պատում ենք բուսական յուղով, հավասար դասավորում ենք կոտլետները և կարտոֆիլը:
Եփում ենք 35 րոպե 200°C:

Բարի ախորժակ:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով