Դդումով կոտլետներ

Բաղադրիչներ

  1. Դդում – 350 գրամ
  2. Կարտոֆիլ – 350 գրամ
  3. Ալյուր – 3 ճաշի գդալ և 100 գրամ
  4. Բուսայուղ
  5. Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լավ լվանում ենք դդումը և կարտոֆիլը, հեռացնում ենք կողևները:

Մանր քերիչով անցկացնում ենք դդումը և կարտոֆիլը, կամ կարող ենք մանրացնել բլենդերով:

Խառնում ենք իրար մանրացված դդումն ու կարտոֆիլը, ավելացնում ենք աղ, սև պղպեղ, այլուր:

Լավ խառնում ենք: Պետք է ստացվի ոչ պինդ, ոչ թույլ խմոր:

Ամանի մեջ լցնում ենք ալյուր: Պատրաստում ենք գնդիկներ, պատում ենք ալյուրով և տապակում ենք տաք բուսայուղի մեջ մոտավորապես 4 րոպե, մինչև երկու կողմից կարմրի:

Կարող ենք մատուցել և տաք, և սառը վիճակում:

Բարի ախորժակ

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով