Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

Բաղադրիչներ 

  1. Դդում – 200 գրամ
  2. Ծաղկակաղամբ – 200 գրամ
  3. Գազար – 1 հատ
  4. Կաթնաշոռ – 3 ճաշի գդալ
  5. Ալյուր – 1-ից 2 ճաշի գդալ
  6. Ձու – 1 հատ
  7. Աղ

Պատրաստման եղանակը

Լավ լվանում ենք դդումը, ծաղկակաղամբը և գազարը: Եփում ենք թույլ կրակի վրա:

Դդումի կեսը և գազարը ճզմում ենք, որպիսի ստացվի պյուրե:

Դդումի մնացած մասը և ծաղկակաղամբը կամ մանր կտրատում ենք, կամ քերում ենք:

Ավելացնում ենք պյուրեն, կաթնաշոռը, ձուն, աղը: Լավ խառնում ենք:

Ձևավորում ենք կոտլետներ, տեղափոխում ենք ջեռոցի թավայի մեջ, որի հատակը նախորոք կամ պատում ենք բուսայուղով, կամ սննդային թուղթ ենք դնում: Եփում ենք ջեռոցում 35-40 րոպե 170 աստիճան ջերմության պայմաններում:

Ստացվում են շատ համեղ, վիտամիններով հարուստ կոտլետներ:


 Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով