Բաղադրիչներ

  1. Տավարի միս – 500-700 գրամ
  2. Բազուկ – 1 հատ
  3. Գազար – 1 հատ
  4. Կաղամբ միջին չափի -1/4
  5. Սոխ – 1 հատ
  6. Կարտոֆիլ – 4-5 հատ
  7. Տոմատի մածուկ –  2 ճաշի գդալ
  8. Սխտոր – 2-3 պճեղ
  9. Խնձորի քացախ – 1 ճաշի գդալ
  10. Աղ, սև պղպղեղ
  11. Համեմ, մաղադանոս, դափնու տերև ըստ ճաշակի
  12. Բուսայուղ

Պատրաստման  եղանակը

Միսը լավ լվանում ենք, տեղափոխում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք 2,5-3 լիտր ջուր, եփում ենք 30 րոպե թույլ կրակի վրա: Վերջում ավելացնում ենք աղ ըստ ճաշակի: Միսը հանում ենք ջրից, հեռացնում ենք ոսկորները, կտրտում ենք փոքր կտորիների:

Լվանում ենք բազուկը և գազարը, մաքրում ենք կեղևը, քերում ենք խոշոր քերիչով: Մանր կտրտում ենք կաղամբը, սոխը, կարտոֆիլը:

Մսի բուլյոնի մեջ լցնում ենք կարտոֆիլը, եփում ենք 7-10 րոպե, ավելացնում ենք կաղամբը:

Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, դնում ենք թույլ կրակի վրա, վրան լցնում ենք մանրացված սոխը և եփում ենք մոտավորապես 3 րոպե: Ավելացնում ենք գազարը և սխտորը, եփում ենք ևս 3-5 րոպե: Երբ գազարը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը: Թույլ կրակի վրա եփում ենք ևս 3-5 րոպե: Ավելացնում ենք նաև բազուկը, վրան լցնում ենք քացախ, որի շնորհիվ բազուկը չի կորցնում իր գույնը: Փակում ենք թավան, թողնում ենք եփվի մի քանի րոպե:

Պատրաստված զանգվածը և կտրտած տավարի միսը լցնում ենք կաթսայի մեջ, կարող ենք ավելացնել մի քանի հատիկ սև պղպեղ, 2-3 հատ դափնու տերև:

Վերջում ավելացնում ենք մանր կտրտած թարմ կանաչի, ցանկալի է մատուցելուց առաջ բորշը թողնել հանգստանա 1 ժամ:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով