Վարդի թերթիկներով մուրաբա

Բաղադրիչներ.

  1. Վարդի թերթիկներ – 100 գրամ
  2. Շաքարավազ – 1կգ
  3. Ջուր – 1 բաժակ
  4. Կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Վարդի թերթիկները լվանում ենք, սրբիչի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ջուրը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուր և շաքարավազ, եռացնում ենք, որից հետո ավելացնում ենք վարդի թերթիկները: Թողնում ենք մի քիչ եռա մարմանդ կրակին: Թողնում ենք հանգստանա 12 ժամ: Նորից ենք եռացնում մոտավորապես 20 րոպե, հեռացնում ենք առաջացած փրփուրը, չենք մոռանում խառնել: Ավելի հագեցած գույն ունենալու համար ավելացնում ենք կիտրոնի հյութը: Դրանից հետո եռացնում ենք ևս 3 րոպե և մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ: 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով