Սոճու կոնից մուրաբա

Սոճու կոնի մուրաբան հիմնականում օգտագործում են շնչառական օրգանների բուժման նպատակով, այն պետք է օգտագործել փոքր քանակներով ճնշման տատանումներից խուսափեկու համար:

Բաղադրիչներ

  1. Սոճու կոներ – 400 գրամ
  2. Շաքարավազ – 400 գրամ
  3. Ջուր – 400 գրամ

Պատրաստման եղանակը

Սոճու փոքրիկ, կանաչ կոները լավ լվանում ենք, հեռացնում ենք ավելորդ փայտի կտորները:

Կոների վրա լցնում ենք սառը ջուր այնպես, որպիսի կոները ամբողջությամբ ծածկվեն: Թողնում ենք 2-3 ժամ: Որից հետո թափում ենք ջուրը:

Խորը էմալապատ կաթսայի մեջ լցնում ենք ջուր և շաքարավազ, եռացնում ենք, չենք մոռանում անընդհատ խառնել, որպիսի շաքարը չայրվի: Երբ շաքարավազը ամբողջությամբ լուծվում է, ավելացնում ենք կոները: Եռացնում ենք 10 րոպե թույլ կրակի վրա: Ապա անջատում ենք կրակը, փակում ենք կաթսան և թողնում ենք հանսգտանա 12 ժամ, կամ մեկ օր:

Սառելուց հետո կաթսան նորից ենք դնում թույլ կրակին, եռացնում ենք 10 րոպե, նորից ենք թողնում 12 ժամ կամ մեկ օր հանգստանա:

Եռացնում ենք 3-րդ անգամ: Սոճու կոնի մուրաբան պատրաստ է:

Կոները ստացվում ենք շատ համեղ, և կարևորը շատ օգտակար: Դրանք տեղափոխում ենք ապակե բանկաների մեջ և ամուր փակում ենք:

Կարող ենք հեռացնել կոները և օգտագործել միայն հեղուկը:

Մուրաբաները պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, մութ, զով տարածքում:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով