Պոմիդորով մուրաբա

Բաղադրիչներ

  1. Չերի պոմիդորեր – 1կգ
  2. Շաքարավազ – 450 գրամ
  3. Կիտրոն – 1 հատ
  4. Անիսի սերմեր – մի քանի հատ
  5. Ժելատին – 10 գրամ

Պատրաստման եղանակը

Չերի պոմիդորով մուրաբա պատրաստելը տևում է 1 օր: Զինվենք համբերությամբ և սկսենք.

Պոմիդորների վրա նախորոք դանակով փոքրիկ կտրվածքներ ենք անում:

Մեծ կաթսայում եռացնում ենք ջուր և պոմիդորները լցնում ենք դրա մեջ: Թողնում ենք 30 վայրկյան և հանում ենք, որից հետո պոմիդորների կեղևը հեշտությամբ դուրս է գալիս:

Կիտրոնը լվանում, ապա կիսում ենք 2 մասի: Մի մասը կտրտում ենք կիսալուսնաձև, մյուս մասից քամում ենք հյութը:

Կաթսայի մեջ լցնում ենք կեղևազրկված պոմիդորները, անիսի սերմերը, կտրտած կիտրոնները և շաքարավազը: Կամաց-կամաց պոմիդորների հյութը դուրս է գալիս: Եփում ենք թույլ կրակի վրա մոտավորապես 1 ժամ:

Թողնում ենք պոմիդերները սենյակայի ջերմաստիճանում 1 օր: Հաջորդ օրը վրան լցնում ենք կիտրոնի հյութը, եռացնում ենք, ապա ավելացնում ենք ժելատինը: Եփում ենք ևս 5 րոպե: Մուրաբան պատրաստ է: Կարող ենք մատուցել կամ լցնել ապակյա տարաների մեջ, ամուր փակել և պահել ձմեռվա համար:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով