Պահածոյացված ձուկ

Բաղադրիչներ.

  1. Ձուկ՝ մանր – 1կգ
  2. Սոխ – 200 գրամ
  3. Բուսայուղ – 100 գրամ
  4. Գինի կամ ջուր – 150 գրամ
  5. Քացախ – 50 գրամ
  6. Աղ, համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մանր ձուկը լվանում ենք, հեռացնում ենք գլուխները, պոչերը, ներքին օրգանները… Օղակաձև կտրատում ենք սոխը: Վերցնում ենք կաթսա, 1-ին շերտը դնում ենք սոխը, ապա ձկնիկներին, չենք մոռանում ավելացնել աղ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև: Այսպես շերտերով դասավորում ենք: Վերջում լցնում ենք բուսայուղ, քացախ, գինի կամ ջուր: Կափարիչով ամուր փակում նեք կաթսան, դնում ենք ցածր կրակին և եփում ենք 3-ից 5 ժամ:

Պատրաստի ձկների փշերը այնքան են փափկում, որ ուտելու ժամանակ կարիք չի լինում հեռացնել:

Այս բաղադրատոմսով պատրաստված ձկնիկները կարելի է և մատուցել անմիջապես, և պահածոյացնել ձմեռվա համար:

 

Բարի ախորժակ…

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով