Մուրաբա վարդի մանրացված թերթիկներով

Բաղադրիչներ.

  1. Վարդի թերթիկներ – 500 գրամ
  2. Շաքարավազ – 1,5կգ
  3. Ջուր – 1 բաժակ
  4. Կես կիտրոնի թարմ հյութ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք թերթիկները. լվանում ենք, սրբիչի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ջուրը, հեռացնում ենք սպիտակ հատվածները, մանր կտրատում ենք: Ավելացնում ենք 500 գրամ շաքարավազ և թողնում ենք 2 օր:

Մնացած շաքարավազով, ջրով և կիտրոնի հյութով պատրաստում ենք օշարակ, ավելացնում ենք շաքարավազով թերթիկները: Շարունակում ենք եփել մինչև մուրաբան պնդանա:

Բարի ախորժակ: 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով