Շերտավոր խմորներ հավի ֆիլեով

Բաղադրիչներ

  1. Շերտավոր խմոր – 250 գրամ
  2. Հավի ֆիլե – 200 գրամ
  3. Պոմիդոր – 200 գրամ
  4. Կանաչ սոխ – 3-4 հատիկ
  5. Պինդ պանիր – 80 գրամ
  6. Աղ – 1 թեյի գդալ
  7. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Բարակ, քառակուսի բացում ենք շերտավոր խմորը:

Կտրտում ենք խմորը փոքր քառակուսիների՝ ըստ ճաշակի:

Խմորի վրա պատառաքաղով անցքեր ենք անում, որպիսի շատ չուռի և ջեռոցում եփում ենք 25 րոպե 200°C ջերմությամբ:

Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, տաքացնում ենք: Հավի ֆիլեն մանր կտրտում ենք և լցնում ենք թավայի մեջ, տապակում ենք մինչև գույնը դառնա ոսկեգույն: Մանր կտրտում ենք սոխը, ավելացնում ենք ֆիլեի վրա և մի քանի րոպե տապակում ենք:

Վերջում ավելացնում ենք մանրացված պոմիդոր, աղ, ևս մի քանի րոպե տապակում ենք:

Շերտավոր խմորները տաք վիճակում դնում ենք մատուցվող ափսեի մեջ, լցնում ենք ֆիլեն, վերջում ավելացնում ենք քերած պանիր:

Մատուցելուց առաջ ափսեն մի քանի րոպե դնում ենք ջեռոցի և միկրոալիքային վառարանի մեջ, որպիսի պանիրը հալվի:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով