Նրբաբլիթներ՝ մածունով

Բաղադրիչներ

  1. Հավի ձու – 1 հատ
  2. Շաքարավազ – 4 թեյլի գդալ (ըստ ճաշակի)
  3. Աղ – ½ թեյի գդալ
  4. Մածուն – ½ լիտր
  5. Սոդա – ½ թեյի գդալ
  6. Ալյուր – 2 բաժակ
  7. Բուսայուղ – 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Խորը ամանի մեջ լավ հարում ենք ձուն: Հարելով ավելացնում ենք շաքարավազը, աղը, սոդան, բուսայուղը:

Ավելացնում ենք ալյուրի կեսը և լավ խառնում ենք, որպիսի գնդիկներ չմնան:

Կես բաժակ մածունը թեթևակի խառնում ենք, ավելացնում ենք ալյուրի մնացած մասը և նորից լավ խառնում ենք:
Ստացված զանգվածը փոքր բաժիններով ավելացնում ենք խմորին, չենք մոռանում պարբերաբար խառնել: Ստացվում է միջին յուղայնությամբ թթվասերի խտությամբ խմոր:
Թողնում ենք խմորը հանգստանա մոտավորապես 20 րոպե:
Փոքրիկ թավան մեկ անգամ թեթևակի պատում ենք բուսայուղով, մեջ լցնում ենք խմորը և եփում ենք նրբաբլիթները 2 կողմից: Մյուս նրբաբլիթները պատրաստելու ժամանակ բուսայուղ չենք օգտագործում:
Ստացվում է փափուկ, ծակոտկեն շերտեր, որոնք կարող ենք լցոնել ամենատարբեր միջուկներով:

Բարի ախորժակ

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով