Ձվածեղ՝ այլուրով

Բաղադրիչներ

  1. Հավի ձու – 4  հատ
  2. Ալյուր – 2-3 ճաշի գդալ
  3. Սխտոր – 1 պճեղ
  4. Բուսայուղ
  5. Աղ, կանաչի, ձիթայուղ, ջուր ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձուն լավ հարում ենք մեծ տարայի մեջ, ավելացնում ենք աղ, թողնում ենք մի քանի րոպե հանգստանա:

Փոքր բաժիններով ավելացնում ենք ալյուր, պարբերաբար խառնում ենք, որպիսի ալյուրե գնդեր չառաջանան:

Ըստ ցանկության ավելացնում ենք մի քիչ ջուր, որպիսի զանգվածը դառնա ավելի թույլ և ավելանա փափկությունը:

Շատ մանր կտրտում ենք սխտորը և կանաչին, ավելացնում ենք ձվի զանգվածի վրա, լավ խառնում ենք:

Թավան պատում ենք քիչ բուսայուղով, շերեփով լցնում ենք ձուն և տապակում ենք թույլ կրակի վրա:

Ալյուրով ձվածեղը պատրաստ է: Ստացվում է շատ համեղ, նուրբ նախաճաշ:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով