Բլինչիկներ հավի մսով

Բաղադրիչներ

  1. Բլինչիկի շերտեր – 20-25 հատ
  2. Հավի դոշ – 2 հատ
  3. Սոխ – 5-7 հատ
  4. Կարագ – 1 ճաշի գդալ
  5. Բուսայուղ – 3-4 ճաշի գդալ
  6. Մաղադանոս, գազար, դափնու տերև,
  7. Աղ, սև հատիկավոր պղպղեղ, կարիի, կծու կարմիր պղպեղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնում ենք ջուր, ավելացնում ենք դափնու տերև, մաղադանոս, գլուխ սոխ, գազար, աղ, սև հատիկավոր պղպեղ և հավի դոշը: Եփում ենք 20-30 րոպե:

Սոխը մանր կտրտում ենք (քանակը ըստ ճաշակի), տապակում ենք բուսայուղի մեջ: Ավելացնում ենք կարմիր պղպեղ, դափնու տերև, կարի…

Հավի դոշը մսաղացով աղում ենք, կամ մանր կտրտում: Վրան ավելացնում ենք տապակած սոխը և կարագը:  

Բլինչիկի շերտի վար դնում ենք հավի ֆարշից 1 ճաշի գդալ, փաթաթում ենք:

Բլինչիկները պահում ենք սառնարանում: Մատուցելուց առաջ դրանք տապակում ենք քիչ բուսայուղի մեջ:

Ստացվում են անչափ համեղ և թեթև բլինչիկներ:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով