Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 150 գրամ
  2. Հավի ձու – 2 հատ
  3. Կաթ – 300մլ
  4. Ջուր – 150մլ
  5. Շաքարավազ – 1 թեյի գդալ
  6. Բուսայուղ – ըստ ճաշակի
  7. Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խորը ամանի մեջ լցնում ենք ալյուրը և մի պտղունց աղ: Մեջտեղը փոս ենք բացում և ձուն կոտրում ենք մեջը: Լավ խառնում ենք:

Ավելացնում ենք կաթ և ջուր, լավ խառնում ենք:

Ավելացնում ենք բուսայուղ, ցանկալի է 1 ճաշի գդալ, նորից խառնում ենք և թողնում ենք սառը տեղում 2 ժամ:

Լավ տաքացնում ենք թավան, մի փոքր բուսայուղ ենք քսում հատակին և պատրաստում ենք բլինչիկի խմորները:

Ստացվում են բարակ, նուրբ բլինչիկի խմորներ, որոնք կարող ենք լցոնել թե մսային միջուկներով, այնպես էլ տարբեր մուրաբաներով, մեղրով, մրգերով…

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով