Սպիտակ լոբիով, մակարոնով աղցան

Բաղադրիչներ

  1. Մակարոն – 450 գրամ
  2. Պահածոյացված սպիտակ լոբի – 450 գրամ
  3. Ձիթապտղի ձեթ – ½ բաժակ
  4. Սխտոր – 1 պճեղ
  5. Քացախ – ¼ բաժակ
  6. Ընկույզ – ½ բաժակ
  7. Պոմիդոր – 4 հատ
  8.  Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մակարոնը եփում ենք և սառեցնում հոսող սառը ջրի տակ: Այս դեպքում մակարոնները չեն կպչում իրար:

Բլենդերում խառնում ենք իրար ձիթապտղի ձեթը, քացախը, մանրացված սխտորը և ընկույզը: Խառնում ենք այնքան, որպիսի ստացվի միասեռ զանգված:

Մանրացնում ենք պոմիդորը, հեռացնում ենք սերմերը:

Մեծ ամանի մեջ խառնում ենք իրար սպիտակ պահածոյացված լոբին, պոմիդորը, ձեթը, աղ, պղպղեղ ըստ ճաշակի: Ավելացնում ենք սառը մակարոնը, նորից լավ խառնում ենք:

Թողնում ենք 30 րոպե, և կարող ենք մատուցել:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով