????????????????????????????????????

ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՎԻՏՉԻՆԱՅՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ

  1.  Պահածոյացված սունկ – 1 բանկա
  2. Կանաչ սոխ – 1 կապ
  3. Կարտոֆիլ – 3 հատ
  4. Վիտչինա – 300 գրամ
  5. Ձու – 3 հատ
  6. Մայոնեզ կամ թթվասեր

Պատրաստման եղանակը

Աղցանը կարող ենք պատրաստել երկու եղանակով. կարող ենք բաղադրիչները խառնել իրար, կամ պատրաստել շերտերով:

Դիտարկենք երկրորդ տարբերակը:

Մատուցվող ափսեի մեջ հետևյալ հերթականությամբ լցնում ենք բաղադրիչները, յուրաքանչյուր շերտից հետո քսում ենք մայոնեզ կամ թթվասեր.

  1. կտրտած ձու
  2. եփած և քառակուսիներով կտրտած կարտոֆիլ
  3. քառակուսիներով կտրտած վիտչինա
  4. կանաչ սոխ
  5. պահածոյացված սունկ

Աղցանը տեղափոխում ենք սառնարան:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով