ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.

  1. Սոխ – 1 հատ
  2. Պահածոյացված սունկ – 400 գրամ
  3. Կարտոֆիլ՝ խաշած – 4 հատ
  4. Երշիկ բժշկական – 300 գրամ
  5. Կանաչի ըստ ճաշակի
  6. Աղ, սխտորի փոշի
  7. Թթվասեր կամ բուսայուղ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մանր քառակուսիներով կտրտում ենք խաշած կարտոֆիլը, սոխը, կանաչին, բժշկական երշիկը: Եթե սունկը կտրտած չէ, այն նույնպես  կտրատում ենք: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար:

Ավելացնում ենք աղ և սխտորի փոշի: Վերջում ավելացնում ենք թթվասեր կամ բուսայուղ, երկու դեպքում էլ ստացվում է շատ համեղ:

Բարի ախորժակ: 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով