Նռան հատիկնորվ ապարանջան

Բաղադրիչներ

  1.  Հավի միս – 400 գրամ
  2. Բազուկ – 1 հատ
  3. Կարտոֆիլ – 3 հատ
  4. Հավի ձու – 3 հատ
  5. Գազար – 2 հատ
  6. Սոխ – 1 հատ
  7. Պոպոկ – 100 գրամ
  8. Նուռ – 1 հատ
  9. Բուսայուղ – 1 ճաշի գդալ
  10. Մայոնեզ
  11. Աղ, սև պղպղեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, գազարը և բազուկը լավ լվանում ենք, եփում ենք առանձին ամաններում, կարող ենք եփելու ժամանակ ավելացնել աղ: Սառելուց հետո հեռացնում ենք կեղևները, կտրտում ենք մանր քառակուսիներով:

Եփում ենք նաև ձուն մոտավորապես 9 րոպե: Եփված ձվի վրա լցնում ենք սառը ջուր, հեղևը հեշտ մաքրելու համար: Կտրտում ենք քառակուսիներով:

Հավի միսը եփել 25-30 րոպե, սառեցնել և մանր կտրտել:

Կտրտում ենք նաև պոպոկը, բայց պետք չէ շատ մանրացնել:

Մանր քառակուսիներով կտրտում ենք սոխը, որից հետո տապակում ենք բուսայուղի մեջ: Սոխի գույնը պետք է ստացվի ոսկեգույն: Ցանկալի է քամել բուսայուղը, որիպիսի աղցանը չունենա ավելորդ յուղայնություն:

Մատուցվող տարայի մեջտեղում դնում ենք երկար բաժակ: Նրա շուրջը դնում ենք բոլոր բաղադրիչները հետևյալ հերթականությամբ.

1-ին շերտ՝ հավի միս, աղ, պղպեղ, մայոսնեզ

2-րդ շերտ՝ գազար, աղ, պղպեղ, մի քիչ պոպոկ, մայոնեզ

3-րդ շերտ՝ կարտոֆիլ, աղ, պղպեղ, մայոնեզ

4-րդ շերտ՝ 1/2 բազուկի, աղ, պղպեղ

5-րդ շերտ՝ սոխ, պոպոկ, մայոնեզ

6-րդ շերտ՝ հավի ձուն, աղ, պղպեղ, մայոնեզ

7-րդ շերտ՝ բազուկի մնացած մասը, մայոնեզ

Զգուշությամբ հանում ենք բաժակը: Կարող ենք մեջտեղի մասը պատել մայոնեզով, իսկ եզրերին բազուկ դնել: Վերջում աղցանը ամբողջությամբ պատում ենք նռան հատիկներով: Եթե հատիները դժվար են կպնում, կարող ենք տվյալ հատվածներին քիչ քանակությամբ մայոնեզ քսել:

Ցանկալի է աղցանը մի քանի ժամ թողնել սառնարանում, տեսքը չկորցնելու համար կարող ենք ծածկել աղցանը սննդային տոպրակով կամ որևե խորը կափարիչով:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով