Աղցան երշիկով ու պանրով

Բաղադրիչներ

  1. Երշիկ – 200 գրամ
  2. Հավկիթ – 2-3 հատ
  3. Պինդ պանիր – 100-ից 150 գրամ
  4. Թարմ վարունգ – 2-3 հատ
  5. Գազար – 1 հատ
  6. Եգիպտացորեն –  1 տուփ
  7. Սոխ – 1 հատ
  8. Թթվասեր – 200 գրամ
  9. Աղ, պղպեղ, կանաչի – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Եփում ենք հավկիթները, սառեցնում, ապա կտրատում քառակուսիներով: Քառակուսիներով ենք կտրատում նաև պանիրը, իսկ երշիկը, վարունգը կտրատում ենք երկարությամբ: Հնարավորինս մանր կտրատում ենք սոխը: Քերիչով անցկացնում ենք գազարը:

Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, ավելացնում ենք աղ, պղպեղ, կանաչի և թթվասեր: Լավ խառնում ենք և մատուցում:

Բարի ախորժակ:

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով