Ամանորյա աղցան՝ Խոզուկ

Բաղադրիչներ

  1. Վիչինա – 200 գրամ
  2. Մարինացված եգիպտացորեն – 150 գրամ
  3. Թթու վարունգ – 150 գրամ
  4. Պանիր – 80 գրամ
  5. Կարտոֆիլ – 150 գրամ
  6. Գազար – 100 գրամ
  7. Թթվասեր – 150 գրամ
  8. Աղ, սև պղպեղ
  9. Զեյթուն, բժշկական երշիկ ձևավորման համար

Պատրաստման  եղանակը

Կարտոֆիլը, գազարը եփում ենք, մաքրում կեղևը, կտրտում ենք քառակուսիներով:

Թթու վարունգը և վիչինան նույնպես կտրտում ենք քառակուսիներով:

Բոլոր բաղադրիչները լցնում ենք խորը ամանի մեջ, ավելացնում ենք մարինացված եգիպտացորենը, որի ջուրը նախորոք հեռացնում ենք:

Ավելացնում ենք աղ, սև պղպեղ, խառնում ենք, ապա ավելացնում ենք թթվասերը, նորից լավ խառնում ենք:

Որիպիսի համերը լավ խառնվեն, թողնում ենք աղցանը 2 ժամ հանգստանա:

Տեղափոխում ենք աղցանը մատուցվող ափսեի մեջ, ձևավորում ենք օվալի տեսքով:

Մանր քերում ենք պանիրը, և դրանով ամբողջությամբ պատում ենք աղցանը: Բժշկական երշիկից կտրտում ենք 2 եռակյունի և ձևավորում ենք խոզուկի ականջները, կլոր հատվածով՝ մռութիկը, և ուղիղ երկար կտորով՝ պոչիկը: Օգտագործում ենք գազարի կտոր, կարծես լինի խոզուկի լեզուն, իսկ աչքերի համար օգտագործում ենք զեյթունի հատիկներ:

Բարի ախորժակ և ուրախ նոր տարի…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով